«Ժառանգության» կուսակցության լրատվական ժառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի գործընկերներ,
Ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ մի քանի ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ շրջանակի մեջ էին առել Արմեն Մարտիրոսյանին եւ ծեծի ենթարկել…
Այսօր, ժամը 11.00-ին մասնակցում ենք ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային:
Հասցե’ ՀՀ, ք.Երեւան, Վազգեն Սարգսյան 5 ՀՀ հատուկ քննչական ծառայություն»: