14.1 C
Yerevan

«Հայոց Արծիվները» պաշտպանում է Տարոն Մարգարյանին

Նմանատիպ

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը և Կազմակերպության 300 մասնաճյուղերի 32.000-ից ավելի անդամներ, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրության ներկա օրերի պատմական իրադարձությունը և ելնելով համայն հայության մայրաքաղաք Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների իրականացման անհրաժեշտությունից, ակտիվորեն մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և քվեարկելու են Հայաստանի հանրապետական կուսակցության և կուսակցության ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին: Համոզված ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և մասնավորապես արհեստավարժ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ջանասիրությամբ, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ են Երևան քաղաքի հոգսերը լուծելու և անցած տարիների մնացած խնդիրները ավարտին հասցնելու’ հայոց 13-րդ մայրաքաղաքը բարձրացնելով միջազգային մակարդակի և դարձնելով աշխարհի ողջ հայության ու մեր հպարտության անխոցելի երաշխիքը:

«Հայոց Արծիվները» կոչ է անում արժանապատիվ երևանցիներին մայիսի 5-ին տեղի ունեցող Երևան քաղաքի ավագանու ընտրություններում յուրաքանչյուրիդ կարևորագույն և գնահատելի քվեն տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ի դեմս մեծ հայրենասեր Տարոն Մարգարյանի:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

Կազմակերպության Նախագահություն

spot_imgspot_img