Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀԱԿ-ը ինստիտուցիոնալիզացնելու փորձերին, ասաց.
«Շարժումը պետք է «Ղարաբաղ» կոմիտեի նման անբռնազբոս լինի: Ես կասկածանքով եմ վերաբերվում շարժումն ինստիտուցիոնալիզացնելու փորձերին: Դեռ ՀԱԿ-ի ժամանակ ասել եմ, որ դա սխալ է և վտանգավոր, քանի որ կորուստներ է առաջացնում»:
Ըստ բանախոսի խորհրդարանական ընդդիմությունն հնարավորություն ուներ հասնելու իշխանափոխության, սակայն, չմասնակցելով նախագահական ընտրություններին’ կորցրեց դա: