Դե Բրյունեի նոր պայմանագրի մանրամասները
19/12/2017 22:34

Նմանատիպ
Հայտնի են դարձել «Մանչեսթեր Սիթիի» ու թիմի կիսապաշտպան Կևին դե Բրյունեի նոր պայմանագրի մանրամասները։ Համաձայնագիրը կնքվելու է 2018 թվականի հունվարին: Այդ մասին տեղեկանում ենք «Daily Mail»-ից:
Նոր համաձայնագրով, որը գործելու է մինչև 2024 թվականի ամառը, բելգիացին տարեկան վաստակելու է 10,4 միլիոն ֆունտ սթերլինգ (շաբաթական 200 հազար եվրո):
Ներկայումս 26-ամյա ֆուտբոլիստը տարեկան 6 միլիոն ֆունտ է ստանում (շաբաթական 115 հազար): Եվս 1,2 միլիոն նա վաստակում է իմիջային իրավունքներից, իսկ 3,5 միլիոն` պարգևավճարներից:
Հիշեցնենք, որ Դե Բրյունեն «քաղաքայիններին» միացել է 2015 թվականի ամռանը: Նա «Մանչեսթեր Սիթիի» պատմության ամենաթանկ տրանսֆերն է: Կիսապաշտպանի համար «Վոլֆսբուրգին» վճարվել է 74 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում