Վարդան Օսկանյանի մենախոսությանը ավելի կարևոր գնահատական չտանք, քան այն արժանի է. Հովհաննես Սահակյան

Ընդդիմություն դառնալու անհրաժեշտության վերաբերյալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած նույնանուն կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին որոշակի PR գործընթաց է, «որոշակի հռետորիկա», Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նա ասաց, որ այնքան էլ մեծ կարևորություն չի տալիս այս հայտարարությանը, քանի որ այն արտահայտում է մեկ պատգամավորի անձնական կարծիք:

«Վարդան Օսկանյանի մենախոսությանը այս պահին ավելի կարևոր գնահատական չտանք, քան այն արժանի է, քանի որ դա անձնական տեսակետն է: Եթե այդ բանը նշի, վերահաստատի «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական թիմը կամ այն անձը, ով իրավասու է այդ անել, ապա կփորձենք տալ քաղաքական գնահատական, այլ ոչ Վարդան Օսկանյանի «մենախոսությանը», որովհետև ինքն էլ նշում է, որ իր անձնական կարծիքն է»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում