30.1 C
Yerevan

Նախախորհրդարան. Հայաստանի Հանրապետության ժամանակն սպառվում է

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Հայաստանի Հանրապետության ժամանակն սպառվում է: Նորգաղութային թելադրանքով գործող վարչախմբի հանցավոր գործունեության հետևանքով մեր երկիրն ու ժողովուրդը հյուծվում և ուժասպառ են լինում:

Մոտալուտ արհավիրքը կանխելու նպատակով ժողովուրդը, ներքին իմաստնությամբ գիտակցելով հանդերձ, որ իր քվեն կեղծվելու է և հանցավոր վարչախմբի պարագլուխը նորգաղութարար տերերի հովանավորությամբ դարձյալ բազմելու է Նախագահի աթոռին, այնուամենայնիվ որոշեց օգտագործել փետրվարի 18-ի նախագահական չընտրությունների առիթը:

Իր ձայնը քաղաքական նոր մշակույթի կրող և երկիրը համակարգային փոփոխության տանելու հույսեր ներշնչող թեկնածուի օգտին տալու քայլ կատարելով, ժողովուրդը ոչ միայն ահազանգեց վերահաս աղետի մասին, որ երկիրը չի կարող ևս հինգ տարի սպասել և որ մի քանի տարի անց այլևս վերականգնման ռեսուրսներ չի ունենա, այլև ցույց տվեց ինքնակազմակերպման և ազգային-ազատագրական պայքար մղելու իր պատրաստակամությունը՝ երկրի ճակատագրով մտահոգ լինելու հավակնություն ներկայացնող քաղաքական շրջանակներից և անհատներից ակնկալելով հստակ տեսլական, ծրագիր և քաղաքական առաջնորդություն:

Սակայն պայքարի այս պատրաստակամությունը համարժեք ուշադրության չարժանացավ: Ընդդիմադիր քաղաքական դասը չարձագանքեց ժողովրդի ընդվզմանն ու պատգամին, այլ շարունակեց մնալ թմբիրի մեջ և հայրենակործան համակարգից ներս հատվածական շահեր հետապնդել, ինչի հետևանքով առաջացած քաղաքական ամայությունը հանգեցրեց եղեռնական արտագաղթի տեմպերի ահագնացման և դրա տրամադրությունների օրեցօր խորացման:

Հայաստանին այս օրհասական վիճակից հնարավոր է հանել միայն նրա ազգային և քաղաքացիական բոլոր ռեսուրսներն ու ուժերն անհապաղ զորաշարժի ենթարկելու և հայ մարդուն ու Հայաստանի քաղաքացուն արժանի նոր որակի պետության տեսլականի ու դրա իրականացման ծրագրի շուրջ համախմբելու միջոցով:

Նախախորհրդարանը, գիտակցելով երկիրը գահավեժ ընթացքից հանելու հրամայականը և հաշվի առնելով նոր որակի պետության ձևավորման ու զարգացման իր ծրագրի առկայությունը, ստանձնում է ազգային-ազատագրական պայքարը մեկնարկելու նախաձեռնությունը:

Նախախորհրդարանը պատրաստ է համագործակցելու բոլոր առողջ ուժերի հետ՝ մակաբույծ համակարգից դուրս ժողովրդական շարժում ծավալելու և այդ համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային կառավարման մարմիններ ձևավորելու ու լեգիտիմացնելու միջոցով անցնցում իշխանափոխություն իրականացնելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագիրն իրագործելու նպատակով:

Այդ ճանապարհի առաջին քայլերն անելու համար Նախախորհրդարանը մայիսի 9-ին՝ Գյումրիում (վայրն ու ժամը կհայտնվեն լրացուցիչ) և մայիսի 17-ին, ժամը 19-ին՝ Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է կազմակերպական հանրահավաքներ, որտեղ կներկայացնի նոր որակի հայկական պետության կայացման իր ծրագրի հիմնադրույթներն ու ճանապարհը, ինչպես նաև ժողովրդին կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...