Երկրաշարժ

Երկրաշարժ

Մենք բոլորս ապրում ենք Երկիր մոլորակում: Բայց Երկիր մոլորակն էլ ի՛ր կյանքն ունի: Իսկ կյանքում ինչեր ասես, որ չեն լինում:

Օրինակ, երկրի տարբեր մասերում հաճախ երկրաշարժեր են լինում: Երկրաշարժը ստորգետնյա ցնցում է, որը տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Այս երևույթի պատճառ կարող է հանդիսանալ ինչպես բնական այնպես էլ տեխնածին երևույթները։ 

Բնական պատճառներից են, օրինակ՝  հրաբխային ժայթքումները, երկրակեղևում խոռոչների փլուզումները։

Տեխնածին պատճառները հիմնականում կապված են մարդկային տարատեսակ սխալ գործունեության հետ։

-Հնարավո՞ր է այնպես անել, որ երկրաշարժ չլինի:

-Ոչ, հնարավոր չէ:

-Իսկ երկրաշարժից պաշտպանվել հնարավո՞ր է:

-Այո՛, և այդ մասին ամենից լավ Պիստակը կպատմի:

Մուլտը՝ Շողակաթ հեռուստաընկերության

Հետևեք մեզ նաև Telegram-ում