Շարունակվում է «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագիրը
Նմանատիպ
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ իրականացվող «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակներում՝ ս/թ դեկտեմբերի 21-ին, ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու՝ Արշավիր Գաբուջյանը, Բարեշնորհ Սերոբ սարկավագ Իսախանյանի ուղեկցությամբ, այցելեցին Լոռու մարզի Ալավերտի և Ստեփանավան քաղաքներ, որտեղ հանդիպեցին Ալավերտիի, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներին և նրանց բաժանեցին Աստվածաշունչ մատյաններ:
Այս երկու հանդիպումներին ներկա էին Ալավերտիում՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ. Միքայել քհն. Շաղոյանը և ՔԴԿ պատասխանատու Օլյա Մոսինյանը. իսկ Ստեփանավանում՝ տարածաշրջանի հոգևոր հովիվները:
Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։