16.1 C
Yerevan

ժողովրդական երգչուհին ու նրա դուստրը «Կյանքի խոսքի» շարքե՞րն են համալրել

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Շաբաթ օրը Առնո Բաբաջանյան համերգասրասհում ժողովրդական երգչուհի Արուս Գուլանյանը կազմակերպել էր համերգ, որի ընթացքում բացի ժողովրդական երգերից, հնչել են նաև աղանդավորական’ մասնավորապես «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդին պատկանող երգեր: «Իրավունքն» այդ մասին տեղեկանալուց հետո զանգահարելով համերգասրահ’ պարզեց հետևյալը. իրականում ոչ թե հենց Արուս Գուլանյանի, այլ նրա դստեր կազմակերպած համերգն է եղել: Համերգասրահի ադմինիստրատոր Անուշից թերթը պարզել է, որ իրականում համերգին մասնակցել են Ջիվանու անվան դպրոցի սաները, որտեղ և դասավանդում է Գուլանյանի դուստրը: Անուշի տեղեկացմամբ մայր ու դուստր հաճախ են վարձակալությամբ վերցնում դահլիճը և համերգներ կազմակերպում: Ադմինիստրատորը թերթին ասել է. «Ճշտեցի, Ջիվանու երաժշտական դպրոցն է եղել, Արուս Գուլանյանի աղջիկը դասավանդում է այդտեղ: Միշտ վարձակալել են դահլիճը և միշտ էլ գուսանական երգեր երգել: Բայց աշխատակիցներն ասացին, որ այս անգամ եղել են նաև հոգեւոր երգեր, ես հարցրեցի, որ մեր Առաքելական եկեղեցու երգերն են երգել ասացին’ ճիշտն ասած, չգիտենք: Ես էլ ներկա չեմ եղել եթե ներկա էլ լինեի, չէի կարողանա ինքս էլ տարանջատել»: «Իրավունք»-ը խոստանում է հետևողական լինել’ հարցի պարզաբանման առումով:

spot_imgspot_img