Ալիևին տապալելու պլանը մշակված է

Ադրբեջանի երեք գլխավոր ընդդիմադիր ուժերի’ Ժողովրդական ճակատ, «Մուսավաթ» կուսակցությունների եւ EL շարժման առաջնորդների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ազգային խորհուրդ» (ԱԽ) ստեղծելու մասին: Որոշվել է նաեւ նորաստեղծ խորհրդի ղեկավար նշանակել ճանաչված կինոդրամատուրգ եւ ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի: Նախնական տվյալներով’ բոլոր երեք կազմակերպություններն ազդեցիկ ատյաններից, այդ թվում’ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների «Միլիարդատերերի միություն»-ից առաջարկություններ են ստացել Ռուստամ Իբրահիմբեկովին թեկնածությունն առաջադրելու մասին:
Առաջադրվող նախագծի համաձայն’ Ռուստամ Իբրահիմբեկովի անվան շուրջ միավորվում են բեմահարթակից գործող իշխանության հեռանալու մեջ շահագրգիռ հասարակության բոլոր ընդդիմադիր ուժերը եւ շրջանակները: Նշվում է հետեւյալ սցենարը. լուրջ ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ երեք հարեւան երկրների աջակցության պայմաններում Իբրահիմբեկովը հաղթում է ընտրություններում, հաստատվում է երկամյա անցումային ժամանակաշրջան, այդ ժամանակաշրջանում երկրի ղեկավարը հանդիսանում է Ռուստամ Իբրահիմբեկովը, իսկ ԱԽ անդամներն անցնում են կառավարություն: Երկու տարիների ընթացքում արտահերթ նախագահական ընտրությունների պատրաստություն է ընթանում, կազմվում է անցումային ժամանակաշրջանի թիմ, առաջադրվում է նախագահի նոր թեկնածու, ապահովվում են ժողովրդավարական ընտրություններ, եւ Ադրբեջանում նոր դարաշրջան է սկսվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում