Լուրեր էր պտտվում, որ այսօր կեսօրին Գյումրի քաղաքում տեղի ունեցած կրակոցների մասնակիցները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներն են։ Կրակոցների վայրում է եղել նաև Վ.Ղուկասյանի որդին՝ ընկերների հետ միասին։
Ավելի վաղ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ կրակոցները հնչել են Շիրակացի փողոցում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի քավորի տանը, ով հայտնի է Քավոր Հարութ մականվամբ, և կրակել են Շեկոյի վրա։