26.1 C
Yerevan

Նախարարներին զրկում են «յուղոտ պատառից»

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Գերատեսչությունների յուղոտ պատառը տեսչություններն են, որոնք ստուգումներ իրականացնելու իրավունք ունեն’դրանից բխող բոլոր հետևանքներով: «Հրապարակ»-ը գրում է, որ շուտով այս ոլորտում տարերային աղետ է լինելու. տեսչությունների աշխատակիցների գլխին կախված է պաշտոնանկության սպառնալիքը, որը կիրականացվի կառուցվածքային բարեփոխումների անվան տակ: Կառավարությունը շրջանառության մեջ է դրել տեսչական բարեփոխումների մի նախագիծ, ըստ որի’տեսչությունները նախարարությունների ազդեցությունից դուրս են գալու և նոր կառույցի մեջ են միավորվելու: Այս հանգամանքն անկումային տրամադրություններ է առաջացրել նաև նախարարների մոտ, որոնց ձեռքից յուղոտ պատառները տանում են, և իրենց, փաստորեն, մնում է միայն քաղաքականություն իրականացնելը, օրենքների նախագծեր պատրաստելը:

Դեռևս նախորդ կառավարության օրոք տեսչական ոլորտի համակարգային, օրենսդրական «բարեփոխումների» հիմքն էր դրվել, բայց կյանքի կկոչվի այս կառավարության օրոք: Թե ինչ կարգավիճակ են ստանալու տեսչությունները, և դա ինչպես է նվազեցնելու թիվ մեկ խնդիրը’ կոռուպցիոն ռիսկերը, թերթը փորձել է պարզել էկոնոմիկային փոխնախարար Կարինե Մինասյանից, ով զբաղվում է տեսչական բարեփոխումներով: Քանի որ սա դեռևս նախագիծ է և ներգերատեսչական քննարկումների փուլում է, փոխնախարարը խուսափել է մանրամասն խոսել’ ամեն քննարկումից հետո կարող են էական փոփոխություններ մտնել նախագծում: Սակայն մի բան էս գլխից հայտնի է, որ 18 տեսչությունները խոշորացվելու են ըստ ոլորտների կամ իրար մոտ ոլորտների, դառնալու են 6-7 տեսչություններ, որոնք անկախ են գործելու, այսինքն’ նախարարություններին չեն ենթարկվելու: Թերևս լինելու են կառավարությանն առընթեր մարմիններ, նշանակումներն իրականացնելու է վարչապետը: Այսինքն՝ լծակները վարչապետի ձեռքում են լինելու: Ասում են’սա սննդի անվտանգության պետական տեսչության մոդելն է, որը ժամանակին գյուղնախարարությունից առանձնացվեց, դարձավ կառավարության առընթեր մարմին, սկսեց մերկացնել ու բացահայտել’ գլխադասային նախարարության հետ հակասություններն անտեսելով, հրահանգն անմիջապես վարչապետից ստանալով»:

spot_imgspot_img