16.1 C
Yerevan

Ախալցխայում ավանդական մեծ երթը տեղի է ունեցել

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Ապրիլի 24-ին, առավոտյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Սբ. Պատարագ, որի ընթացքում քաղաքի ու շրջակա գյուղերի հայությունը սկսեց հավաքվել եկեղեցում, որպեսզի մասնակցի ամենամյա պահանջատիրական բողոքի երթին: Եկեղեցում Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ աբեղան երիտասարդների մի մասին բաժանեց Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու եւ դատապարտելու գրություններով շապիկներ, որոնք պատրաստվել էին եկեղեցու բարերարությամբ ու օրհնությամբ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կենտրոնի հետ համատեղ:

Այնուհետեւ եկեղեցուց պահանջատեր ժողովուրդը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարդա թաղամաս, որտեղ եւ տեղադրված է Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար հուշակոթող:

Հուշարձանի մոտ ժողովուրդը ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեց ու աղոթք բարձրացրեց առ Աստված 1915թ. Ցեղասպանության զոհերի ոգիների հանգստյան համար, որից հետո ասվեցին բազմաթիվ խոսքեր դատապարտող Հայոց ցեղասպանությունը եւ հնչվեցին հայրենասիրական երգեր:Պահանջատիրական բողոքի երթին մասնակցելու համար հայոց դպրոց չէին հաճախել դպրոցական աշակերտները, ովքեր չէին կարող հանդուրժել այն փաստը, որ դպրոցին չէին թույլատրել չորրորդ դասից հետո միանալ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

spot_imgspot_img