Եվրոպայի ամենաեկամտաբեր ակումբները

Նմանատիպ
«Deloitte» ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որպեզի պարզի, թե որոնք են Եվրոպայի ամենաեկամտաբեր ակումբները: Հաշվարկը կատարվել է 2016-17թթ. մրցաշրջանի արդյունքներով:
Առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը ցանկը գլխավորում էր նաև մեկ տարի առաջ: Անգլիական ակումբը նախորդ մրցաշրջանի ընթացքում վաստակել է 676,3 միլիոն եվրո: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցնում են Մադրիդի «Ռեալը» (674,6) և «Բարսելոնան» (648,3):
Հատկանշական է, որ ամենաեկամտաբեր ակումբների քսանյակի ուղիղ կեսը ներկայացնում են Պրեմիեր լիգան:
Ամբողջական ցանկը.
1. «Մանչեսթեր Յունայթեդ» – 676,3 միլիոն եվրո
2. «Ռեալ Մադրիդ» – 674,6
3. «Բարսելոնա» – 648,3
4. «Բավարիա» – 587,8
5. «Մանչեսթեր Սիթի» – 527,7
6. «Արսենալ» – 487,6
7. «ՊՍԺ» – 486,2
8. «Չելսի» – 428
9. «Լիվերպուլ» – 424,2
10. «Յուվենտուս» – 405,7
11. «Տոտենհեմ» – 355,6
12. «Բորուսսիա» Դ. – 332,6
13. «Ատլետիկո» – 272,5
14. «Լեսթեր» – 271,1
15. «Ինտեր» – 262,1
16. «Շալկե» – 230,2
17. «Վեսթ Հեմ» – 213,3
18. «Սաութհեմփթոն» – 212,1
19. «Նապոլի» – 200,7
20. «Էվերթոն» – 199,2
Նշենք, որ բոլոր այդ ակումբների ընդհանուր եկամուտը 7,9 միլիարդ եվրո է, ինչը 6 տոկոսով ավելին է 2015-16թթ. մրցաշրջանի արդյունքներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում