26.1 C
Yerevan

ԲՀԿ-ն ունի՞ գաղափարախոսական հենքը

Նմանատիպ

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի...

«Հայոց աշխարհը» գրել է. «ԲՀԿ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի քարոզարշավին, ճիշտն ասած, հետևում ենք: Ուզում ենք հասկանալ, թե երևանյան բակերում երևանցիներից ի՞նչ է պահանջում քաղաքապետի թեկնածուն, քանի որ կոնկրետությունը նրա խոսքից գրեթե բացակայում է. «պետք է այսպես լինի», «պետք է այնպես լինի» ոգով:

Իսկ բակային հանդիպումներից ազատ ժամանակ քաղաքապետի թեկնածուն ֆեյսբուքյան իր էջում կատարում է քաղաքական, փիլիսոփայական ուշագրավ գրառումներ, որոնցից վերջինը մեզ զարմացրեց: Ջոն Լոկի գաղափարների ժողովրդավարական առանցքը ներկայացնելուց հետո Վ.Օսկանյանը գրել է. «Կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն»:

Ի դեպ, այդ փուլում շատերն էին սպասում, որ ԲՀԿ-ն կստանձնի ընդդիմադիր ուժերի առաջնորդի դերը: Միայն մի հարց ուղղենք պրն Օսկանյանին’ ո՞րն է ԲՀԿ-ի «հստակ գաղափարախոսական հենքը, ծրագիրը»: Կա՞ այդպիսի բան: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այս կուսակցությունը առավելապես բիզնես կուսակցություն է և ոչ քաղաքական: Չնայած շատերն էլ հասկանում էին, որ, կապիտալի վրա հենված կուսակցության բնույթով պայմանավորված, նման բան լինել չի կարող»:

spot_imgspot_img