Աշխարհասփյուռ երիտասարդ արվեստագետները Մայր Աթոռում ցուցահանդեսների մասնակցելու հնարավորություն ունեն

Աշխարհասփյուռ երիտասարդ արվեստագետները Մայր Աթոռում ցուցահանդեսների մասնակցելու հնարավորություն ունեն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2018 թ. հռչակվել է Երիտասարդության տարի, ինչի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները ողջ տարվա ընթացքում իրականացնելու են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը:

Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինության ֆեյսբուքյան գրառումից: «Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը: Ցուցահանդեսները բացվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահ), թեմատիկան ազատ է և ընդգրկում է կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար և այլն)»,-ասված է գրառման մեջ:

«Արարող ձեռքեր» նախագծին կարող են մասնակցել ուսանող և նորավարտ երիտասարդ արվեստագետները՝ դիմելով Սուրբ Էջմիածնի Թանգարանների տնօրենությանը հետևյալ հասցեով: Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 10-ը (անհրաժեշտ է ներկայացնել համառոտ ինքնակենսագրական, 5-10 ստեղծագործության լուսանկար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում