Իսպանիայի գավաթ. Կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները

Իսպանիայի գավաթ. Կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները

Իսպանիայում կայացել է Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Գործող գավաթակիր «Բարսելոնային» բաժին է հասել «Վալենսիան»: Դիմակայության առաջին խաղը կայանալու է «Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ պատասխանը` «Մեստալիայում»: Մյուս զույգը կազմել են «Լեգանեսն» ու «Սևիլյան»: Առաջին խաղը կայանալու է Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբի հարկի տակ: Հանդիպումները նախանշված են հունվարի 31-ին ու փետրվարի 7-ին:

Ուշագրավ է, որ «Բարսելոնայից» բացի մյուս երեք թիմերը գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչ չէին հասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում