-2.9 C
Yerevan

Արարատի մարզում տեղի ունեցավ Խաչերթ՝ սբ Սարգիսի տոնի կապակցությամբ

Նմանատիպ

«Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի». Էրդողան

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է...

«Հանեք ինձ այստեղից… ու ես կդառնամ ձեր ծառան». մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարը տարածվեց համացանցում երկու օր առաջ՝ Թուրքիա-Սիրիա սահմանին...

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր...

Երիտասարդների արագահաս բարեխոս Սբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին: Ընդունված է համարել, որ սիրո երազանքն իրականացնող Սրբի միջնորդությամբ երիտասարդների եւ սիրահար զույգերի աղոթքները հասնում են առ Աստված: Մեզանում տոնը նշվում է նաեւ եկեղեցական ավանդույթներով, ինչի կապակցությամբ հունվարի 26-ի երեկոյան Արարատի մարզի մի շարք համայնքների երիտասարդներն ու սիրահար զույգերը մասնակցեցին Խաչերթների:

Այդպիսի մի միջոցառում այսօր տեղի ունեցավ Ներքին Դվին համայնքում: Ներքին Դվինի մի ծայրամասում գտնվող սբ Հակոբ եկեղեցուց Հնաբերդի, Բերդիկի, Ներքին Դվինի երիտասարդները, համայնքի բնակիչները Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի առաջնորդությամբ արագահաս սրբին նվիրված երգերով, շարականներով, քայլեցին մինչեւ գյուղի մյուս հատվածում գտնվող սբ Հարություն եկեղեցի: Թափորի առջեւից ընթանում էր սբ Սարգսի նմանակը՝ ճերմակ նժույգով:

Մարդաշատ էր նաեւ սբ Հարություն եկեղեցին: Տեր Եղիշե քահանան ներկաներին պատմեց սբ Սարգսի եւ նրա որդիների մասին, որոնք զինվորական լինելով նահատակվել են քրիստոնեական հավատի համար: Հոգեւոր հայրը երիտասարդների օրհնության կարգը սկսեց միասնական Տերունական աղոթքով: Դիմելով երիտասարդներին՝ ասաց. «Թող սբ Սարգսի օրհնությունն առատաբուխ թափվի յուրաքանչյուրիդ գլխին: Դուք ստեղծեք հայ օջախներ, որպեսզի հայրենիքին բազմաթիվ պաշտպաններ տաք»,- ասաց նա՝ հորդորելով ամուր կառչել մեր հավատին՝ ժխտելով օտարածին ամեն մի տոն: Տեր հայրը նորից մեկիկ մեկիկ ձեռքը դրեց յուրաքանչյուրի գլխին՝ խնդրելով առ Աստված ընդունել բոլորի երկրպագությունը եւ կրկին խնդրեց ամենաարագահաս սրբի բարեխոսությունը:

Արարողությունը շարունակվեց սբ Հարություն եկեղեցու մատաղատանը: Այստեղ նշեցին երիտասարդների եւ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի ջանքերով մեկ տարի առաջ հիմնադրված «Հայորդի» ամսագրի մեկ ամյակը: Տեր հայրը ներկայացրեց ստեղծման պատմությունը եւ ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը:

«Հայորդի» ամսագրին օգնել են Ներքին Դվինի, Հնաբերդ, Բերդիկ գյուղերի երիտասարդները: Պատանի եւ երիտասարդ թղթակիցները, դպրոցական լրագրողները պատմեցին, թե ինչ ջանքերով է ստեղծվել «Հայորդի» ամսագիրը եւ ինչքան մեծ է Տեր Եղիշե քահանայի եւ եկեղեցու պատմության ուսուցիչ Վարդուհի Առաքելյանի դերը ամսագրի տպագրման, նրա էջերը համայնքի, դպրոցի, երիտասարդության, կրթամշակույթային կյանքին, ինչպես նաեւ գյուղի հիմնախնդիրներին վերաբերող նյութերով հարստացնելու գործում:

Սուրբ Սարգսի տոնի եւ «Հայորդի» ամսագրի մեկ տարվա առիթով պատվոգրեր, շնորհակալագրեր ստացան ինչպես նաեւ «Հայորդու բարեկամ» կոչմանն արժանացան վերոհիշյալ համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները, Վարդուհի Առաքելյանը, մարզում գործող մի շարք եկեղեցիների հոգեւոր այրեր, ՔԴԿ-ի Արարատի մարզի պատասխանատու Լուսինե Մարգարյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

«Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի». Էրդողան

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է...

«Հանեք ինձ այստեղից… ու ես կդառնամ ձեր ծառան». մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարը տարածվեց համացանցում երկու օր առաջ՝ Թուրքիա-Սիրիա սահմանին...

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր...