Քաբուլում որոտացած պայթյունը խլել է առնվազն 40 մարդու կյանք

Քաբուլում որոտացած պայթյունը խլել է առնվազն 40 մարդու կյանք

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած պայթյունը խլել է առնվազն 40 մարդու կյանք, ևս 140-ը վիրավոր են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունը գրանցվել է քաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը: Շատ շինություններ պայթյունի հետևանքով տուժել են:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում