Կոռուպցիան իրականացնում են չինովնիկները’ իրենց և բարեկամների համար շահ ստանալու նպատակով:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում տիրող կոռուպցիոն երևույթներին ասաց «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:
Ըստ բանախոսի` կոռուպցիան վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունը և առաջին հերթին կոռուպցիան հարվածում է ժողովրդագրական ցուցանիշներին:
«Այսօր Հայաստանում բնակչության թիվը իջել է 2 միլիոնից և դա չի բավարարում մեր բանակի պահանջները»,-ասաց Գ. Մարգարյանը:
Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում շարունակվում է երկրի թալանը և այսօր Երևանի անվադողերի գործարանից, Պլաստիկ գործարանից մնացել են միայն պատերը:
«Հուսով ենք, որ թալան իրականացնողները բացահայտվելու և պատժվլու են: Ժողովրդից թալանված ունեցվածքը պետք է վերադարձվի ՀՀ պետական բյուջե»,-ասաց բանախոսը:
Բանախոսը նշեց, թե կոռուպցիայի սկիզբը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. «Երևանում առաջին դղյակը սկսեց կառուցել Վանո Սիրադեղյանը և նա ասում էր, թե դղյակը կառուցելուց իրեն օգնել են ընկերները»,-եզրափակեց Գ. Մարգարյանը: