Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի, Գորիսի, Լոռու և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է:

Արթիկ-Ալագյազ ճանապարհին գետնաբուք է։ Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում