Իրաքում ամերիկացի օդաչուների սխալի հետևանքով մահացել է յոթ մարդ

Իրաքում ամերիկացի օդաչուների սխալի հետևանքով մահացել է յոթ մարդ

Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող ուղղաթիռն Իրաքում սխալմամբ խոցել է իրաքյան ուժերին պատկանող ավտոմեքենան: Կատարվածի հետևանքով մահացել է յոթ մարդ, ևս 11-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Կրակի տակ են հայտնվել տեղական ոստիկանության, ինչպես նաև ադմինիստրացիայի ղեկավարները, ովքեր գնում էին հանդիպելու տեղի ցեղերից մեկի շեյխի հետ:

Միացյալ հրամանատարությունը կարգադրել է սկսել հետաքննություն կատարվածի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում