Ռոբինյո․ Նեյմարը կարող է խաղալ «Ռեալում»

Ռոբինյո․ Նեյմարը կարող է խաղալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոբինյոն մեկնաբանել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի՝ «Արքայական ակումբ» հավանական տեղափոխության մասին լուրերը։

-Կարծում եմ՝ Նեյմարը կարող է խաղալ «Ռեալում», սակայն այդ տեղափոխությունը կազմակերպելը շատ բարդ կլինի։ Նեյմարը ՊՍԺ-ի հետ 5 տարվա պայմանագիր ունի, սակայն ամեն ինչ հնարավոր է։ 

Ինչ վերաբերվում է «Ռեալի» ելույթներին ընթացիկ մրցաշրջանում՝ մադրիդցիները պարզապես վատ շրջան են ապրում։ «Ռեալը» միշտ մնում է «Ռեալ» և ունի այնպիսի ռեսուրսները, որ շտկի իրավիճակը։ Ես մադրիդիստա եմ և ցանկանում եմ, որ թիմը լավ խաղա։ Կարծում եմ՝ Զիդանը պետք է մնա գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա աշխարհի լավագույն մարզիչներից է։

Այժմ Չեմպիոնների լիգան «Ռեալի» միակ հնարավորությունն է այս մրցաշրջանում տիտղոս նվաճելու համար։ ՊՍԺ-ի հետ բարդ հանդիպումներ են լինելու, սակայն հնարավորություն կա։ «Ռեալը» կարող է երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Դա բարդ է, բայց իրագործելի,- Ռոբինյոյի խոսքը մեջբերել է «AS»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում