Մոդրիչ․ Ինչո՞ւ պետք է վախենանք ՊՍԺ-ից

Մոդրիչ․ Ինչո՞ւ պետք է վախենանք ՊՍԺ-ից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Պարի Սեն Ժերմենի» հետ դիմակայության մասին։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 14-ին, Մադրիդում։

-Փարիզում հիանալի թիմ է հավաքվել, սակայն մենք էլ ենք ուժեղ։ Մեր թիմը միակն է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ֆուտբոլում վախ չպետք է լինի, հատկապես «Ռեալի» նման ակումբում։ Ինչո՞ւ պետք է վախենանք ՊՍԺ-ից։

Վերջին տարիներին մեզ հիանալի ենք զգում Չեմպիոնների լիգայում։ Անկախ մեր մարզավիճակից՝ այս մրցաշարում բոլոր թիմերը հարգում են մեզ և չեն ցանկանում հանդիպել մեզ հետ,- Մոդրիչի խոսքը փոխանցում է AFP գործակալությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում