Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 28-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Հունվարի 29-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում առկա է մառախուղ:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում