«Բոլոր ոչ իշխանական կուսակցությունների հետ ընթանում են տարբեր ձևաչափերով կոնսուլտացիաներ տարբեր հարթությունների վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի երրորդ համար, ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
«Փորձում ենք անել հնարավորինը մայրաքաղաքը ՀՀԿ-ից վերնցելու համար, կարծում եմ՝ ընտրությունների օրը որոշակի հնարավորություն ունենք հսկելու ընտրությունների օրիանականությունը»,-նշեց նա:
Այն հարցին, թե որքանով է ճիշտ այն լուրը, որ ԲՀԿ-ն ֆինանսավորում է ՀԱԿ-ին` բանախոսն ասաց. «Դրանք հիմնավորված չեն, ՀԱԿ-ին ֆինանսավորել են իր համակիները, տարբեր ժամանակաշրջանում, շատ թե քիչ, Կոնգրեսի կուսակցության վերափոխման պրոցեսից հետո համակիրները շարունակում են ֆինանսավորել մեզ՝ գտնվելով քաղաքական, ֆինանսական հետապնդման տակ»: