26.1 C
Yerevan

Հայաստանն ու հայությունը հստակ չեն ձևակերպել, թե ինչ ձևաչափով են ճանաչում և կոնկրետ ինչ են պահանջում Թուրքիայից. Ա. Շաքարյան

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

«Հայոց ցեղասպանության ճանաչումը գրոշ չարժե, եթե ճանաչմանը չի հաջորդելու հատուցում: Ճանաչումը հայացք է դեպի անցյալ, մեզ պետք են քայլեր, որ ուղղված են դեպի ապագան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Ըստ Շաքարյանի՝ Հայաստանն ու հայությունը հստակ չեն ձևակերպել, թե ինչ ձևաչափով են ճանաչում և կոնկրետ ինչ են պահանջում Թուրքիայից:

«Եթե մենք խոսում ենք դրամական փոխհատուցման մասին, ապա հստակ չէ, թե որ ինստանցիաներից, որքան և ում պետք է փոխհատուցվի: Դրամը պետք է փոխանցվի վերապրածների ժառանգների՞ն, թե՞ ՀՀ-ին ու Սփյուռքին: Դա չգիտենք: Իսկ եթե խոսում ենք հողային պահանջների մասին, ապա կրկին միասնական կարծիք չկա, թե հող ասելով ինչ նկատի ունենք»,- ասաց թուրագետը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հայության ներքին միասնական մոտեցում, թե ինչ ենք պատկերացնում Հայոց ցեղասպանության համար հատուցում ասելով: Շարունակելով իր խոսքը՝  նա կարևորեց Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի առաջ քաշած պահանջները, որը վերաբերում է Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի սահմաններին և ավելացրեց. «Չխոսենք, թե դա իրատեսական է, թե ոչ, բայց այդ պահանջները մի նշաձող է, որից կարելի է սկսել երկխոսությունը: Հայ ժողովրդի համար էական է զարգացման համար հնարավորինս լավ հնարավորությունների ապահովումը»:

spot_imgspot_img