Էրդողանը չեղարկել է Լատինական Ամերիկա նախատեսված այցը

Էրդողանը չեղարկել է Լատինական Ամերիկա նախատեսված այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Լատինական Ամերիկա նախատեսված այցելությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Փետրվարի 5-ին Էրդողանը պետք է այցելեր Վատիկան և Իտալիա, այնուհետև Բրազիլիա, Ուրուգվայ և Վենեսուելա: Սակայն Թուրքիայի նախագահականից հայտարարություն է արվել, որում նշվում է, թե նախագահի արտերկրյա այցը կսահմանափակվի միայն Վատիկանով և Իտալիայով:

Թե որն է Լատինական Ամերիկա այցը չեղարկելու պատճառը, դեռևս հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում