5.1 C
Yerevan

Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ջերմոցատերերի հետ

Նմանատիպ

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշար Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է մի շարք խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:

Հանդիպման նպատակն էր ջերմոցատերերի հետ քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները և նախանշել զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետարքրություն կա: Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգի ծրագիր փոքր և միջին ջերմոցատերերի համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման և եկամուտների ավելացման նպատակով, միաժամանակ նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա ճիշտ պահեստավորել և պահպանել արտադրանքը` արտահանման նպատակով»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` կոչ անելով հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկները:

Հանդիպմանը ներկա ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծման դեպքերին, պարարտանյութերի և թունաքիմիկատների որակի լաբորատոր ստուգումների հնարավորությանը, որակյալ մասնագետների պատրաստմանը, կենսաբանական եղանակներով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Հանդիպման մասնակիցները ոլորտի ընդլայնման և զարգացման նպատակով կարևորել են նաև մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման հարցը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Նախարար Առաքելյանը նշել է, որ նախարարությունը առկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ կմշակի ծրագրեր և դրանք կներկայացնի կառավարության քննարկմանը:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշար Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...