Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում խաղաղություն քարոզող բժիշկների ձերբակալումը

Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում խաղաղություն քարոզող բժիշկների ձերբակալումը

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում բժիշկների ձերբակալումն այն բանի համար, որ վերջիններս Սիրիայում խաղաղության կոչեր են արել: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

Մուժինեկսն ընդգծել է, որ Թուրքիայի բժիշկների միության անդամների հայտարարությունը խաղաղության վերաբերյալ ամբողջովին համապատասխանում է մտքի ազատ արտահայտման իրավունքին: «Նրանց թիրախավորումն ու ձերբակալություններն անընդունելի են»,– ասել է նա:

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA)՝ խորը մտահոգություն հայտնելով կատարվածի առնչությամբ: Ասոցիացիայի նախագահ Յոշիտակե Յոկոկուրան դատապարտել է բժիշկների ձերբակալումն ու նրանց վերաբերյալ սպառնալիքների հնչեցումը: Նա հայտնել է, որ իր աջակցությունն է հայտնում թուրք գործընկերներին՝ հիշեցնելով, որ բժիշկների պարտականությունն է կառավարություններին նախազգուշացնել պատերազմների և ռազմական բախումների հումանիտար հետևանքների վերաբերյալ: «Պահանջում ենք թուրքական կառավարությունից անմիջապես ազատ արձակել բժիշկներին»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում