Օզիլը կերկարաձգի պայմանագիրը «Արսենալ»-ի հետ

Օզիլը կերկարաձգի պայմանագիրը «Արսենալ»-ի հետ

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը կերկարաձգի պայմանագիրը «զինագործների» հետ:

Այս մասին գրում է գերմանական Bild հանդեսը: Օզիլը ցանկություն է հայտնել մնալ Լոնդոնում, քանի որ «Արսենալ»-ը թիմը կուժեղացնի Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգով:

Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո վաստակած 42 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում