«Չելսիի» խոշոր հաշվով պարտությունը «Սթեմփորդ Բրիջում» (տեսանյութ)

«Չելսիի» խոշոր հաշվով պարտությունը «Սթեմփորդ Բրիջում» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրի գլխավոր անակնկալը գրանցվել է «Սթեմփորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» 0:3 հաշվով պարտվել է «Բորնմութին»:

Առաջին կեսում Անտանիո Կոնտեի թիմն առավելություն է ունեցել, սակայն երկրորդում փլուզվել է: Ընդամենը 16 րոպեի ընթացքում Էդի Հաուի թիմը երեք գոլ է խփել: Մեկական անգամ աչքի են ընկել Կալում Ուիլսոնը (51-րդ րոպե), Ջունիոր Սանիսլասը (54) և «թոշակառուների» նախկին ֆուտբոլիստ Նաթան Ակեն (57):

Հետագայում Պեդրո Ռոդրիգեսն ու Էդեն Ազարը մեկական լավ պահ են ունեցել, սակայն չեն կարողացել նույնիսկ հեղինակության գոլը խփել:

Այդ պարտությունից հետո «Չելսին» 50 միավորով շարունակում է «Լիվերպուլի» հետ կիսել 3-4 տեղերը: ԱՊԼ-ում հիանալի թափ հավաքած «Բորնմութը», որն արդեն 6-րդ անընդմեջ խաղում չի պարտվում, 28 միավորով բարձրացել է 10-րդ հորիզոնական:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում