«Հրապարակ». Դատավորների տեղափոխություն է սկսվել

«Հրապարակ». Դատավորների տեղափոխություն է սկսվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական ոլորտին մերձ շրջանակներում արդեն իսկ կա մտավախություն, որ Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան ստեղծելու նախաձեռնությունը ևս կարճ ժամանակ անց կձախողվի և կարժանանա հների բախտին»:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում, օրինակ, կազմավորվեցին Հյուսիսային և Հարավային քրեական դատարաններ, որոնք շատ կարճ կյանք ունեցան: Մասնավորապես, հիմա էլ մի դատարանում կուտակում են մեծ թվով դատավորների, ինչը նշանակում է, որ հերթեր են գոյանալու, և հնարավոր է դատական նիստերն անցկացվեն 4 ամիսը մեկ:

Մասնավորապես, արդեն նախկին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններից 7 դատավոր տեղափոխվել է նախկին Շենգավիթի դատարան, որտեղից էլ ընդամենը 1 դատավոր՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան: Այսինքն՝ մի տեղ 7-ին բերել են, ընդամենը 1-ին՝ տարել:

Թերթը հիշեցնում է, որ այս օրենսդրական փոփոխությունը բացատրում էին նաև դատավորների ու գործերի համաչափ բաշխմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում