-1.9 C
Yerevan

106-ամյակը չբոլորած կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատես- վերապրածներից Սիլվարդ Ատաջյանը

Նմանատիպ

Հայաստանի I Հանրապետության ավիացիան

Հայաստանի 1-ին Հանրապետության բանակը, չնայած իր գոյության կարճ ընթացքին,...

Մարզերում ձյուն է տեղում․ առաջիկա 5 օրերի եղանակի տեսություն

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում...

Հայոց բանակը հայկական աշխարհի պաշտպանության երաշխիքն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ...

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ եզակի ականատես-վերապրածներից մեկը՝ Սիլվարդ Հայրապետի Ատաջյանը: Մուսալեռցի կինն ընդամենը մի քանի ամիս անց՝ ապրիլի 7-ին կդառնար 106 տարեկան:

Նրա ընտանիքի անդամները Կիլիկյան Սուեդիայի շրջանի այն հայերի շարքում էին, ովքեր 1915 թվականին մասնակցել էին թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել էին իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել էին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպել էին ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները:

«1915 թվականին քույրս, մայրս և տատիկս բարձրացանք Մուսա լեռը: Ես այդ ժամանակ երեք տարեկան էի: Հայրս և հորեղբայրս զինվորներ էին: Հայրս կարգադրեց մորս վերցնել մեզ և բարձրանալ լեռը»,- պատմել էր տիկին Սիլվարդն «Արմենպրես»-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացված «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում՝ 2013 թվականին:

2013 թվականից արդեն 5 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության մասին նյութեր պատրաստող մեր տեղի և արտերկրի գործընկերների հետ այս տարիներին բազմաթիվ առիթներ ենք ունեցել այցելելու տիկին Սիլվարդին: Նրա հետ անգամ մի քանի րոպե շփվելու պարագայում, անհնար էր չսիրել նրան, չվարակվել նրա մարդկային ջերմությամբ:

2015թ. փետրվարի սկզբին Սիլվարդ Ատաջյանը բավականին բարդ վիրահատության ենթարկվեց, բայց նրան հաջողվեց ապաքինվել և ոտքի կանգնել, ապրել հույսով և հավատով: Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող ուժեղ, բազմաթիվ փորձություններ հաղթահարած այս կնոջ մեծ ցանկությունն էր, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

«Արմենպրես»-ի խմբագրությունն իր խորը ցավակցությունն է հայտնում Ատաջյանների ընտանիքին, հարազատներին: Նա բոլորիս մեծ տատիկն էր՝ համամարդկային ցավի 105-ամյա կրողը…

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանի I Հանրապետության ավիացիան

Հայաստանի 1-ին Հանրապետության բանակը, չնայած իր գոյության կարճ ընթացքին,...

Մարզերում ձյուն է տեղում․ առաջիկա 5 օրերի եղանակի տեսություն

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում...

Հայոց բանակը հայկական աշխարհի պաշտպանության երաշխիքն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ...