-0.9 C
Yerevan

ՀՀ գյուղնախարարն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել:

«Հայաստանի և Լիբանանի միջև առկա է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մեծ ներուժ, և մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ քննարկել տարբեր առաջարկներ, այդ թվում` նաև ներդրումային ծրագրերի իրականացման և արտահանումների կազմակերպման վերաբերյալ», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության ոլորտում որպես հայ-լիբանանյան համագործակցության լավագույն օրինակ կողմերը, մասնավորապես, հիշատակել են «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:

Ելնելով Հայաստանի և Լիբանանի աշխարհագրական դիրքի նմանությունից` երկուստեք ընդգծվել է գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել 2004 թվականի ապրիլին «ՀՀ և ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման և երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև գործնական կապերի ամրապնդման ուղղությամբ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...