Ալիևն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել
05/02/2018 11:33
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին:
2018 թվականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր:
Թե որն է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառը, դեռևս հայտնի չէ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում