Վատցկեի խիստ զգուշացումը «Բորուսսիայի» ֆուտբոլիստներին

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ այլևս թույլ չի տալու, որ ֆուտբոլիստները տրանսֆերային հարցերում իրենց կամքը թելադրեն ակումբին: Գերմանացի պաշտոնյան իր ֆուտոլիստներին զգուշացրել է, որ Ուսման Դեմբելեի ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգի օրինակներն այլևս չեն կրկնվելու:
«Հինգշաբթի օրը թիմին հասկացրեցի, որ այդ ֆուտբոլիստների «հնարքը» կրկնել ցանկացողը տապալվելու է: Նա լուրջ խնդիրներ է ունենալու: Մենք չենք վաճառելու նրա տրանսֆերը, այլ ուղարկելու ենք տրիբունա: Այժմ բոլորը դա հասկանում են: Սա պաշտոնական հայտարարություն է»,- «Frankfurter Allgemeinen Zeitung»-ի հետ զրույցում ասել է Վատցկեն:
Հիշեցնենք, որ Դեմբելեն «Բարսելոնա» տեղափոխվելու համար հրաժարվել է մարզվել «Բորուսսիայի» հետ, իսկ Օբամեյանգը բազմիցս խախտել է սահմանված ռեժիմը, ինչը դորտմունդցիներին դրդել է նրա տրանսֆերը վաճառել «Արսենալին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում