2.1 C
Yerevan

Նախորդ տարի հայ-շվեյցարական առեւտրաշրջանառության ծավալը ավելացել է 3.5 անգամ

Նմանատիպ

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել...

Երեւանում փետրվարի 5-ի մեկնարկած «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը առաջինն է իր ձեւաչափով, սակայն ոչ վերջինը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Ակնկալիքները պետք է լինեն տրամաբանական. կարող եմ ասել, որ սա լավ սկիզբ է: Ակնկալիքները կապված են հայկական եւ շվեյցարական ընկերությունների հանդիպման, շփման հետ նման անմիջական միջավայրում: 2017 թվականին, 2016-ի հետ համեմատ Հայաստանի և Շվեյցարիայի առևտրաշրջանառության ծավալն ավելացել է 3.5 անգամ. մասնավորապես դեպի Շվեյցարիա արտահանումն ավելացել է շուրջ 30 %-ով: Մենք Եվրասիական միության անդամ ենք և միևնույն ժամանակ ունենք GSP+ ռեժիմ Եվրամիության հետ, բացել ենք Ազատ տնտեսական գոտի՝ Իրանի սահմանին և կարող ենք հարթակ հանդիսանալ՝ այս 3 կողմերը միմյանց միացնելով»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը՝ երկկողմ համագործակցության համար հատկապես առանձնացնելով ժամագործության, ոսկեգործություն եւ այլ ոլորտներ:

Հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանն էլ իր հերթին նշեց, որ շվեյցարացիները հատկապես հետաքրքրված են հայկական գինիներով, զբոսաշրջությամբ և արևային էներգիայի արտադրությամբ: Նրա խոսքով՝ շվեյցարացի ընկերությունների , անկասկած, կարևոր է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը:

Երեւանում փետրվարի 5-ին մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված գործարար հանդիպմանը երկու երկրներից մասնակցում է 35 գործարար, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

spot_imgspot_img