28.1 C
Yerevan

Գերմանիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

«Թեպետ գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչներ ընդունում են, որ 1915-ին հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացվել է, սակայն ամբիոններից նրանք խուսափում են խոսել այդ մասին, իսկ տեսախցիկների առաջ’ լռում: Երեւի այդ համընդհանուր լռությունն է նաեւ նպաստել, որ այսօր Գերմանիայում ցեղասպանություն բառն արտասանելիս բոլորը հասկանում են ցեղասպանություն հրեաների նկատմամբ»: Գնահատականը «Բեռլինի կոնտակտի» կազմակերպության հիմնադիր ղեկավար Էբերհարդ Ռադչուվայթինն է, որը ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ: Այդ այցելությունը նպաստել է, որ Ռադչուվայթը առաջիկայում հետեւողական աշխատանք տանի եւ աջակցի, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի նաեւ Գերմանիայում: Այս մասին գրում է «Ազգը»։

«Ամաչում եմ, որ Գերմանիան մինչեւ այս պահը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, ամաչում եմ, որ Բունդեսթագը չի բարձրացրել այս հարցն ու չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», ասաց Ռադչուվայթըՙ նշելով, որ Բեռլինում մոտ 200.000 թուրք է ապրում, որոնց մի մասը քաղաքական գործիչներ են եւ ակտիվորեն ներգրավված են Գերմանիայի քաղաքական կյանքում»:
Ռադչուվայթը հավաստիացնում է, որ բոլոր ջանքերը գործադրելու է, որպեսզի իր երկրում բնակվող թուրքերը հետեւեն թուրք որոշ մտավորականների օրինակին եւ «ներողություն» խնդրեն հայերից: Նա վստահ է, որ թուրքական կառավարությունը դեռ երկար ժամանակ ներողություն չի խնդրի հայերից: Գուցե առաջին քայլը լինի այն, որ թուրքական իշխանությունները բանտ չնետեն այն անձանց, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին:

Ինչ վերաբերում է իր երկրին, ապա Գերմանիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում ոչ թե այն պատճառով, որ պատմությանը ծանոթ չէ, այլ ունի սեփական շահեր եւ Թուրքիայի նման հզոր երկրի հետ տնտեսական հարաբերությունները չի ցանկանում խզել:

spot_imgspot_img