-3.9 C
Yerevan

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար, Բաբկեն Տեր-Գրիգորյանը` խորհրդական

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը նշանակել է դեպարտամենտի ղեկավար և խորհրդական: Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ Մեկ այլ հրամանով՝ Պաշտպանը խորհրդական է նշանակել Բաբկեն Տեր-Գրիգորյանին։

2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության: Դեպարտամենտը զբաղվում է Պաշտպանի գործունեության բովանդակային ապահովմամբ, իսկ քարտուղարությունը՝ տեխնիկական սպասարկմամբ: Ի թիվս այլ բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների՝ նոր օրենքը նաև հնարավորություն է տալիս Պաշտպանին ունենալ պետական միջոցներով չվարձատրվող մինչև հինգ խորհրդական:

Ստորև ներկայացված են Արտակ Բեգլարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի կենսագրականները:

Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ և հանրային կառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, այնուհետև՝ մամուլի քարտուղար, իսկ վերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական: Նա ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ: Ա.Բեգլարյանը կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում և քաղաքականություն մասնագիտացմամբ, իսկ Սալոնիկիի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով բիզնես կառավարում մասնագիտացմամբ: Նա բակալավրի աստիճանը ստացել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Ա.Բեգլարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և հանդես եկել գիտական հրապարակումներով: Նա տարիներ շարունակ զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ՝ անդամակցելով և ղեկավարելով տարբեր հասարակական կազմակերպություններ:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը մասնագիտությամբ տնտեսագետ և Հարավային Կովկասի հարցերով միջազգային զարգացման փորձագետ է: 2017թ.-ից Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Հիմնադրամի գործունեության նպատակն է Արցախում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն աջակցելը: Բ.Տեր-Գրիգորյանը համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Նա նաև աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: Տեր-Գրիգորյանն ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան: Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսի կալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...