Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ խաղը (1:1) «Միլանն» ավարտել է 10 ֆուտբոլիստով: 68-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է Դավիդ Կալաբրիան:
«Opta»-ն տեղեկացնում է, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում դա «ռոսոներիի» 6-րդ կարմիր քարտն էր, ինչը հակառեկորդ է: Որևէ այլ թիմի ֆուտբոլիստներ այդքան շատ չեն հեռացվել խաղադաշտից:
Իտալական գրանդի կազմում Կալաբրիայից զատ կարմիր քարտեր են ստացել Հական Չալհանօղլուն, Լեոնարդո Բոնուչին, Ալեսիո Ռոմանյոլին, Սուսոն և Ռիկարդո Ռոդրիգեսը: