Վարդան Արամյանն ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության վերլուծաբաններին

Վարդան Արամյանն ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության վերլուծաբաններին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 5-ին ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության վերլուծաբաններին, ովքեր Հայաստան էին ժամանել Հայաստանի սուվերեն վարկանիշի վերանայման նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման շրջանակներում նախարար Արամյանն անդրադարձել է ՀՀ վերջին մակրոտնտեսական զարգացումներին, ծրագրային բյուջետավորման հարցերին, ներկայացրել հարկաբյուջետային կանոնների վերանայման, գնումների, հարկային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և ներքին աուդիտի ոլորտներում նախաձեռնված բարեփոխումները: Վերլուծաբանների կողմից բարձրացված հարցերին նախարարի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում