6.1 C
Yerevan

Ճանապարհային նշանները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին

Նմանատիպ

Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո

Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի...

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Հայաստանը նախատեսում է միանալ Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիային և արդիականացնել ճանապարհային նշանների ու գծանշումների համակարգը: Ազգային ժողովը քննարկում է կից առարկությամբ վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հայտնեց, որ կոնվենցիան ստորագրվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին, Վիեննայում: Կոնվենցիայի հիմնական նպատակն է դյուրացնել միջազգային ճանապարհային երթևեկությունը և բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:

«Կոնվենցիայով սահմանվում է ճանապարհային նշանների, ազդանշանների և պատկերանշանների, ճանապարհային գծանշումների միասնական համակարգը, մանրամասն նկարագրվում են ճանապարհային նշանների և գծանշումների ներկայացվող պահանջները»,- նշեց փոխնախարարը:

Կոնվենցիային միանալով՝ ՀՀ-ն ստանձնում է ընդունել կոնվենցիայով նկարագրված ճանապարհային նշանները, գծանշումները և պատկերանշանները և ներդնել դրանք հնարավորինս կարճ ժամկետում:

«Հայաստանը պարտավորվում է երկրում կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 4 տարվա ընթացքում փոխել կամ լրացնել ցանկացած նշան, պատկերանշան կամ գծանշում, որը կիրառվում է ոչ այն իմաստով, որը նախատեսված է կոնվենցիայով, 15 տարվա ընթացքում փոխարինել ցանկացած նշան, պատկերանշան կամ գծանշում, որը չի համապատասխանում կոնվենցիայով սահմանված համակարգին, միջոցներ ձեռնարկել արգելելու համար այնպիսի ցուցատախտակների, ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթևեկության մասնակիցների ուշադրությունը»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Փոխնախարարը նշեց, որ կոնվենցիային միացել է 65 պետություն: Նրա խոսքով՝ կոնվենցիային միանալով՝ ՀՀ-ն խորհրդային ժամանակներից ընդունված նշանների համակարգից անցում կկատարի ավելի արդիական և միջազգայնորեն ընդունված համակարգի: Հայաստանում կներդրվեն կոնվենցիայի անդամ երկրներում ընդունված միասնական նշանները և գծանշանները»,- եզրափակեց Գագիկ Գրիգորյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո

Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի...

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...