Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժոովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, ինչպես նաև օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում