0.1 C
Yerevan

Հուշարձան Արամ Մանուկյանին. քանդակագործը դեռ որոշված չէ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

ՀՀ առաջին հանրապետության տարիների քաղաքական գործիչ, առաջին վարչապետ Արամ Մանուկյանի Հայաստանի դրոշով փաթաթված հուշարձանի գաղափարը երկրորդ փուլ անգամ չի էլ անցել։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով եղել է Արամ Մանուկյանի հուշարձանի մրցութային հանձնաժողովի անդամ։

Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանի հուշարձանի ճակատագիրը կորոշվի փետրվարի 13-ին:

Սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած այդ աշխատանքի հեղինակ Դավիթ Մինասյանի քանդակը, որն ակնհայտ խախտումով է անցել երկրորդ փուլ, արժանացել է երկրորդ մրցանակի։

«Քանդակագործի աշխատանքը մրցույթի առաջին փուլից քվեարկությամբ չանցավ երկրորդ փուլ՝ անցան միայն երեքը։ Երկրորդ փուլում հանկարծ առաջարկ եղավ նոր մասնակիցներ ներգրավելու, սակայն այդպես չի լինում, դա կանոնների ակնհայտ խախտում է։ Իհարկե, միայն Դավթի աշխատանքը չէ, որ ընդհանրապես չքննարկվեց, այլ մի քանի հոգու՝ նույնպես, սակայն երկրորդ փուլում շատ բացահայտ կերպով, կարծես կանխորոշված, Դավթի քանդակն անցկացվեց»,- նշեց Տեր-Մինասյանը և հավելեց, որ ինքը մի քանի անգամ առարկել է և ասել, որ չի կարելի երկրորդ փուլից նոր մարդ ներգրավել։ Ինքն այս ամենում լոբբինգ է տեսնում։

Ճարտարապետների թանգարանի տնօրենի խոսքով՝ հանձնաժողովի անդամները պնդել են, որ Դավիթ Մինասյանի տարբերակը նորարարական է։

«Դավթի աշխատանքները հիմնականում շատ հեգնական են լինում, սակայն սա Արամ Մանուկյանի արձանն է, և տեղին չէ հեգնական արձան կանգնեցնել։ Նրա աշխատանքը մի փոքրիկ մոդել էր, որտեղ չկային պահանջվող կետերը։ Ես բացահայտ ասում էի, որ անմասշտաբ է, կոնստրուկտիվ տեսանկյունից անգրագիտություն է, դիմաքանդակ չկա, բայց տարօրինակ էր, որ հանձնաժողովի անդամները պնդում էին, թե այն պետք է անցնի հաջորդ փուլ։ Չնայած այդ ամենին՝ ոչ ոք չառարկեց, որ Դավթի առաջարկը վատ նմուշ է»,- շեշտեց ճարտարապետների թանգարանի տնօրենը։

Նա ասաց, որ ինքը քվեարկել է քանդակագործ Սամվել Ղազարյանի և ճարտարապետ Կոնստանտին Սեյլանովի աշխատանքի օգտին, քանի որ քաղաքաշինական տեսանկյունից այն շատ հետաքրքիր էր ստացվել։

Երկրորդ փուլի քվեարկության արդյունքում Դավիթ Մինասյանը ստացել էր 7, մեկ այլ քանդակագործ՝ Գարեգին Դավթյանը՝ 3 և Սամվել Ղազարյանը 2 ձայն։

«Այս քվեարկությունից իսկույն երևաց՝ կանխորոշված էր, որ Դավթի աշխատանքը պետք է անցնի։ Առաջին մրցանակ դեռ ոչ ոքի չի շնորհվել, իսկ Դավթին երկրորդ մրցանակն է տրվել։ Դեռ հայտնի չէ՝ ինչ կլինի»,- եզրափակեց Անուշ Տեր-Մինասյանը։

Վերջնական որոշումը կկայացվի փետրվարի 13-ին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...