Լուիս Էնրիկեն այժմ չի ցանկանում գլխավորել «Չելսին»

Լուիս Էնրիկեն այժմ չի ցանկանում գլխավորել «Չելսին»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի պատրաստվում ընդհատել իր արձակուրդը և այժմ ընդունել «Չելսիի» ղեկավարության՝ թիմը գլխավորելու առաջարկը։ Այս մասին հաղորդում է «Goal.com»-ը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է աշխատանքից ազատել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ «Ազնվականները» ցանկանում են՝ իտալացի մասնագետին փոխարինի Էնրիկեն, սակայն վերջինս պատրաստ է բանակցություններ վարել միայն նոր մրցաշրջանից աշխատանքի անցնելու պայմանով։ Ստացվում է՝ Կոնտեին պաշտոնանկ անելու դեպքում «Չելսիի» ղեկավարությունը պետք է ժամանակավոր մարզիչ նշանակի։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության վերջին երկու խաղերում «Չելսին» խոշոր հաշվով պարտություններ է կրել՝ նախ 0։3 հաշվով զիջել է «Բորնմուտին», ապա 1։4 հաշվով պարտվել «Ուոտֆորդին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում