26.1 C
Yerevan

Միայն ՀՅԴ-ն է, որ գործում է գաղափարական հենքի վրա. ԲՀԿ պատգամավոր

Նմանատիպ

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական դաշտում ակտիվ սուբյեկտ չի հանդիսանում, տնտեսագետ է՝ կանխելով հարցերը քաղաքականությունից, սակայն նրա մոտ դա չստացվեց:

Այն հարցին թե, այնուամենայնիվ, Դուք ԲՀԿ անդամ եք եւ ուզեք թե չուզեք ձեր թիմը ընտությունների է գնում, Դուք, որպես ԲՀԿ անդամ քարոզչություն տանո՞ւմ եք գոնե ձեր բարեկամների, հարեւանների շրջանում, ասո՞ւմ եք, որ ընտրեք Վարդան Օսկանյանին, լավ քաղաքապետ կլինի:

Բանախոսը պատասխանեց. «Բոստանջյանը ստացվել է այնպես, որ զբաղված մարդ է եւ քարոզչության ժամանակ չունի, կարիք էլ չունի: Քարոզչություն անում են նրանք, ովքեր դրա կարիքն ունեն: Ես քարոզչության կարիք չունեմ»:

իսկ այն հարցին, թե որպես երեւանցի, Դուք դժգո՞հ եք Տարոն Մարգարյանից, շատերը բողոքում են նստարաններից ու արհեստական թիթեռնիկնեից, որ նա տեղադրել է՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Խոցելի ճաշակ ունեցող մարդ եմ, ամեն ինչ չէ, որ դուրս գալիս է»:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ժամանակն է, որ իրեն ընդդիմադիր համարի, դա հարված չէ՞ կուսակցության ողնաշարին՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ, մասնավորապես Վարդան Օսկանյանը՝ ունի նախապատմություն: Այդ նախապատմությունը կայանում է նրանում որ նա արտաքին գործերով է զբաղվել, որքան տեղյակ եմ, մենք այս տիրույթում ի դեմս Վարդան Օսկանյանի չենք ունեցել խոցելի պահեր: Եթե այս պահին Օսկանյանն է բարձրաձայնում՝ պետք է զբաղվել եւ մտածել, որ դա ուղղված է մեր երկրի լավ վիճակի ստեղծմանը: Մեր բոլորի ձգտումն է, որ ունենանք լավ երկիր եւ այդ առումով Վարդան Օսկանյանը չի կարող վատ բան ասել: Ինչ որ ասում է՝ դա ճիշտ է»:

Ավելի ուշ Վարդան Բոստանջյանը անկեղծանալով լրագրողների հետ հայտարարեց. «Եթե էս երկրում մի քաղաքական ուժ կա, որ գաղափարական հենքի վրա է եւ այդ հենքի վրա է գործում, դա Դաշնակցությունն է»: Հարցին՝ բա Դուք ինչո՞ւ ԲՀԿ-ին անդամագրվեցիք՝ ՀՅԴ-ին անդամագրվեիք՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Որովհետեւ ես ԲՀԿ-իստ եմ»:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...