-0.9 C
Yerevan

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետն առաջ բերելը Շավարշ Քոչարյանը կապում է ներկլանային հարաբերությունների հետ

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետն առաջ բերելու քայլը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կապում է ներկլանային հարաբերությունների հետ: Այդ մասին Քոչարյանը նշեց կառավարության նիստից հետո՝ պատասխանելով հարցին, թե այդ քայլից հետո, արդյոք, սպասո՞ւմ է բանակցությունների ակտիվացում ղարաբաղյան հակամարտության շուրջ:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները: Դրանց արդյունքները կանխորոշված են, գիտենք ինչպես են այնտեղ ընտրությունները կազմակերպվում, այնպես որ, ես ընտրությունների ժամկետն առաջ բերելը կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ: Իհարկե, հաշվի են առնվում նաև արտաքին գործոնները, և եթե կա իշխանության համար ներքին պայքար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից: Բնական է, դա էլ իր ազդեցությունն է թողնում»,- ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը:

spot_imgspot_img