Բատշուայիի և Գյոտցեի գոլերի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Համբուրգին» (տեսանյութ)
10/02/2018 20:26

Նմանատիպ
Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ, արձանագրվեց 2։0 հաշվիվը։ 49-րդ րոպեին հաշիվը բացեց Միշի Բատշուային, իսկ ավելացված ժամանակում՝ 92-րդ րոպեին, աչքի ընկավ Մարիո Գյոտցեն։
Նշենք նաև, որ այսօր խաղադաշտ էր վերադարձել Մարկո Ռոյսը, ով անցյալ տարվա մայիսին վնասվածք ստանալուց հետո չէր մասնակցել «Բորուսսիայի» խաղերին։ Ռոյսը «Համբուրգի» դեմ խաղաց 71 րոպե, ապա տեղը զիջեց Գյոտցեին։
Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 37 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Համբուրգը» մնաց 17 միավորով՝ 17-րդ տեղում։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում