Հսկա Դե Խեան միայնակ պաշտպանում է «Մանչեսթեր Յունայթեդին» (ծաղրանկար)
22/02/2018 19:17

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Սևիլյային» ու դժվարությամբ 0:0 հաշվով ոչ-ոքի կորզել:
Հանդիպման հերոսն է դարձել անգլիական թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեան, ով 8 սեյվ է կատարել, որոնցից մի քանիսը եղել են անխուսափելի թվացող գոլի ժամանակ:
Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է իսպանացուն: Նկարում պատկերված է, թե ինչպես է հսկա Դե Խեան իր մարմնով փակում Ժոզե Մոուրինյուին, Ալեքսիս Սանչեսին, Խուան Մատային ու ամբողջ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Զուգահեռաբար «Սևիլյան» գնդակով «ռմբակոծում» է նրան: